ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները առաջարկել են սպառնալ Թուրքիային Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ: Այս մասին հաղորդում է Newsweek-ը` հղում անելով աղբյուրին:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, խորհրդականները Թրամփին առաջարկել են Թուրքիայի ներխուժումը Սիրիա կասեցնելու մի քանի տարբերակ, որոնցից մեկն էլ Օսմանյան կայսրությունում հայերի և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ իրականացրած Ցեղասպանության ճանաչմամբ սպառնալն է: