Խորհրդային Միության վերստեղծումն այսօր անհնար է։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի խոսքերը։
Ավելի վաղ Նուլանդը հայտարարել էր ԱՄՆ-ի այն մտավախությունների մասին, որ Մոսկվան կարող է ձգտել ԽՍՀՄ-ի վերստեղծմանը:
Պեսկովի խոսքով՝ Նուլանդը հիանալի հասկանում է Ռուսաստանին եւ հետխորհրդային տարածքին վերաբերող թեմատիկան։
«Ես համոզված եմ, որ տիկին Նուլանդը, ինչպես և մենք, և այլ մասնագետներ, շատ լավ հասկանում է, որ Խորհրդային Միության վերստեղծումն անհնար է», — հայտարարել է Պեսկովը:
Նա հավելել է, որ Նուլանդը տեղյակ է նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների մասին, մասնավորապես, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի ու Բելառուսի Միութենական պետության մասին: