«Ուոլթ Դիսնեյ Ընկերությունը» (The Walt Disney Company) ամերիկյան խոշոր մեդիա ընկերություն է, որն իր հասույթների չափով համարվում է աշխարհի ամենախոշոր մեդիա կազմակերպությունը: 2018թ. մաքուր շահույթը կազմել է մոտավորապես 14.2 մլրդ դոլար:
Այն հիմնադրվել է 1926թ. հոկտեմբերի 16-ին Ուոլթ և Ռոյ Օլիվեր Դիսնեյ եղբայրների կողմից: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:
Ուոլթ Դիսնեյի ֆիլմերի առանձնահատկությունը նրանում է, որ նախքան կենդանի հերոսների պատկերումը ուսումնասիրվում են նրանց կենդանի նախատիպերը: Նման ձևով է, օրինակ, նկարահանված, «Պինոկիո» ֆիլմը: Իսկ, օրինակ, «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բավական երկարատև աշխատանքի արդյունք է: Նկարահանման գործընթացը տևել է մոտ 3 տարի, որի համար աշխատել են շուրջ 570 նկարիչներ:
Ուոլթ Դիսնեյ Ընկերությունն ունի մի շարք դուստր կազմակերպություններ՝ Marvel Entertainment, The Walt Disney Studios, Walt Disney Parks, Lucasfilm և այլն: