Հոկտեմբերի 11-ը աղջիկ երեխաների միջազգային օրն է (International Day of the Girl Child):
Օրը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 2012թ.: Այն նվիրված է այն առանձնահատուկ խնդիրներին և սպառնալիքներին, որոնց բախվում են աղջիկ երեխաները:
Տոնը կոչված է հրավիրելու մարդկանց ուշադրությունը անհավասարության և սոցիալական բնույթի այնպիսի խնդիրների վրա, որոնց ենթարկվում են աղջիկներն ամբողջ աշխարհում: Այդ խնդիրների թվին են դասվում, օրինակ, կրթություն ստանալու, լիարժեք բժշկական ծառայության, սոցիալական իրավունքների, բռնության և մանկական տարիքում հարկադրված ամուսնության հարցերը:
Ներկայումս Երկիր մոլորակի վրա ապրում է 600 մլն դեռահաս աղջիկ: Վերջին տարիներին միջազգային համայնքը հասել է նշանակալի արդյունքների աղջիկ երեխաների կյանքի պայմանների բարելավման առումով: Օրվա՝ ՄԱԿ-ի միջազգային օրացույցում հայտնվելու բանաձև առաջ է քաշել Կանադան, և սկսած 2012թ. հոկտեմբերի 11-ից օրը նվիրվում է աղջիկ երեխաներին: