Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի ընթացքում մասնակից երկրների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես` ստորագրված փաստաթղթերի շարքում է «ԱՊՀ մասնակից-երկրների` ահաբեկչության և ծայրահեղության այլ դրսևորումների դեմ պայքարի մասին նախագիծը 2020-2022թթ.»:
Ստորագրվել են նաև «ԱՊՀ անդամ-երկրների ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը» և «ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ուղերձը Համագործակցության երկրների ժողովրդին և համաշխարհային հանրությանը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ» փաստաթուղթը: