Հոկտեմբերի 10-ը ՄԱԿ-ի կողմից դասվել է համաշխարհային տոնական օրացույցում:
Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է (World Mental Health Day): Այն նշվում է 1992 թվականից սկսած:
Տոնը հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից:
Միջազգային տոնի շրջանակներում իրականացվում են ամենամյա միջոցառումներ՝ նպատակ ունենալով հասարակության, ԶԼՄ-ների, մասնագիտական և ոչ մասնագիտական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել բնակչության հոգեկան առողջության պահպանման, հոգեբուժության և արդիական հոգեկան հիմնախնդիրների վրա: