Ղրիմում ձերբակալել են ուկրաինական ծայրահեղական խմբավորման անդամին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայության մամուլի ծառայության բաժինը :
Ըստ տվյալների՝ վերջինը Ռուսաստանի քաղաքացի է:
Խմբավորման անդամը պլանավորում էր իրականացնել պայթյուն Ղրիմի վարչական շենքերից մեկում: Քաղաքացուն ձերբակալել են Սակի քաղաքում: Ահակբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվողը նացիստական գաղափարախոսության հետևորդ է:
Վերջինիս ավտոտնակում հայտնաբերել են պայթուցիկ ինքնաշեն սարքեր: Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկ նյութերի անօրինական պատրաստման համար: Այս պահին շարունակվում է նախաքննությունը: