Ինչպես հայտնում են Նոբելյան կոմիտեի տեղեկատվության բաժնից, քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Ջոն Գուդենոֆը, Սթենլի Ուիտտինհեմը և Ակիրա Յոսինոն «լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար», որը թեթև, վերալիցքավորվող, հզոր մարտկոց է: Այն օգտագործվում է ամենուր՝ սկսած բջջային հեռախոսներից և համակարգիիչներից մինչև էլեկտրական մեքենաներ:
Այն կարող է զգալի էներգիա կուտակել արևի և քամու էներգիայի հաշվին:
Լիթիում-իոնային մարտկոցներն առաջին անգամ շուկայում հայտնվել են 1991թ.՝ զգալիորեն հեշտացնելով մարդկության կյանքը:
Առաջին անգամ քիմիայի գծով Նոբելյան մրցանակ տրվել է 1901թ., իսկ մինչ այժմ դափնեկիր է դարձել 181 մարդ:
Նոբելյան կոմիտեն այժմ միայն հայտարարում է դափնեկիրների անունները, իսկ հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում:
Բացի մեդալներից դափնեկիրներին կտրվի նաև 9 մլն շվեդական կրոն, որը համարժեք է 914.5 հազար դոլարի: