Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայում նոր անդրսահմանային գործողություն սկսելու մասին: Ռազմական գործողությունները Թուրքիան անվանել է «Խաղաղության աղբյուր»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի նոր գործողության նպատակն է «ոչնչացնել ահաբեկչական միջանցքը, որը փորձել են ստեղծել Հանրապետության սահմանի երկայնքով, ինչպես նաև հասնել խաղաղության ու կայունության տարածաշրջանում»:
«Այս գործողությունը կվերացնի ահաբեկչական սպառնալիքը Թուրքիայի նկատմամբ, կստեղծի անվտանգության գոտի, ուր կվերադառնան սիրիացի փախստականները։ Գործողությունը նաև ուղղված է Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը», – ընդգծել է Էրդողանը։
Նշենք, որ «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսվել է հանրապետության ՌՕՈՒ-ի ավիահարվածներից՝ քրդական ուժերի դիրքերի ուղղությամբ: F-16 ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ռաս-էլ-Աին բնակավայրի շրջանում։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն երկու ռազմական գործողություն իրականացրել է՝ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ»։