Իրանի ԱԳՆ-ն անդրադարձ է կատարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման որոշմանը։
ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ներկայությունը իր օգտին չի լինի։
Նա հավելել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված նախաձեռնվող յուրաքանչյուր քայլ առաջին հերթին կհարվածի Թուրքիայի անվտանգությանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մոտ օրերս կարող է որոշում ընդունվել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից դեպի արևելք, թուրքական ռազմական գործողությունների անցկացման մասին, որոնք ուղղված կլինեն այս շրջանում անվտանգության գոտու ստեղծման նպատակների իրագործմանը։
Իսկ այնուհետև տարածվեց տեղեկություն այն մասին, որ Սիրիայի հետ սահմանակից գոտում Թուրքիան ռազմուժ է կենտրոնացնում։