Իրանը հարևան Իրաքի սահմանային գոտում հատուկ տեսախցիկներ է տեղադրել։ Այս մասին կիրակի հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Mehr իրանական գործակալությանը։
Աղբյուրը հայտնում է, որ Իրանի ցամաքային զորքերի համակարգողի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ջահանշահին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, ելնելով սահմանային դիտարկման նպատակներից, տեսախցիկներ են տեղադրվել «հարևան պետության» հետ ընդհանուր սահմանին։ Ըստ զինվորականի՝ այս միջոցառումներն ուղղված են լինելու առավել արդյունավետ պաշտպանության ապահովմանը։
Ջահանշահին հավելել է նաև, որ տեղադրված տեսախցիկները հնարավորություն են ստեղծում ստացված ինֆորմացիան փոխանցել անօդաչու թռչող սարքերին, կվադրոկոպտերներին և այլ սարքավորումներին, որոնք մշտական հիմունքներով հետևում են սահմանամերձ գոտուն:
Զինվորականը հավելել է, որ տեսախցիկների տեղադրումը բխում է Իրանի՝ սահմանային անվտանգության ամրապնդման ընդհանուր քաղաքականությունից և նման միջոցառումներ ձեռք են առնվելու մոտ ապագայում նաև երկրի հարավարևմտյան և արևելյան սահմաններում:
Սակայն, ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, դեռևս հոկտեմբերի 3-ին Իրանը փակել է Իրաքի հետ սահմանի երկու հսկիչ-անցագրային կետեր ՝ այդ երկրում սկսված զանգվածային բողոքի ակցիաների պատճառով։
Եվ պատահականություն չէ այն հանգամանքը, որ անվտանգության ռեժիմի ապահովման այս միջոցառումները ձեռք են առնվել հենց այս սահմանային գոտուց։
«Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես՝ Թբիլիսիում (լուսանկարներ)
Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։ Ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայոց ցեղասպանության, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի,...