Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու գործողությունը կարող է սկսվել առաջիկա օրերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ « A Haber» հեռուստաալիքը:
«Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը սիրիացիներին տուն վերադարձնելու ամենաարդյունավետ միջոցն է։ որոշեցինք գործել ինքնուրույն։ Մենք կիրականացնենք այդ գործողությունը և՛ ցամաքային, և՛օդային ճանապարհով: Գուցե հենց այսօր կամ գուցե վաղը անցնենք ծրագրի իրականացմանը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը ։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է ինքնուրույն գործել Սիրիայում Եփրատ գետից դեպի արևելք անվտանգության գոտի ստեղծելու հարցում, քանի որ ներկա պահին տվյալ հարցի շուրջ իրենց չի հաջողվել հասնել ցանկալի արդյունքի ԱՄՆ-ի հետ բանակցություններում: