ԱՄՆ-ում հայտնի փոփ-կատարողներ Ջենիֆեր Լոպեսն ու Շակիրան հանդես կգան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) եզրափակիչ խաղի ՝ Super Bowl-ի ընդմիջմանը:Խաղը կկայանա 2020 թ-ի փետրվարի 2-ին Մայամի Գարդենս քաղաքի Hard Rock մարզադաշտում:
Շակիրայի խոսքով ՝ ելույթի օրը ինքը կնշի իր նաև ծննդյան օրը 43։
«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ աշխարհի խոշորագույն «բեմերից» մեկում կին գործընկերոջ հետ, ով, ինչպես և ես, ներկայացնում է լատինամերիկացիներին՝ ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի։ Բացի այդ, այդ օրը ես կնշեմ իմ ծննդյան օրը․․․ Սա իսկական ամերիկյան երազանք է․ մենք պատրաստվում ենք իսկապես հուզիչ շոու բեմադրել»,- նշել է երգչուհին։