Միավորված Ազգերի Կազմակերպությունում կլիմայական փոփոխությունների հարցով անցկացված գագաթնաժողովի ժամանակ 16-ամյա բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը, որին Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունները ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, անգործության մեջ է մեղադրել քաղաքական գործիչներին:
«Ես չպետք է այստեղ լինեի, ես պետք է լինեի օվկիանոսից այն կողմ՝ իմ երկրում, իմ դպրոցում: Դուք դիմում եք մեզ, որովհետեւ Ձեր հույսը երիտասարդներն են: Ինչպե՛ս եք համարձակվում: Դուք Ձեր դատարկ հայտարարություններով գողացել եք իմ երազանքները, իմ մանկությունը: Եվ ես դեռ երջանիկներից մեկն եմ:
Մարդիկ տանջվում են, մարդիկ մահանում են, քանդվում են ամբողջական էկոհամակարգեր: Մենք գտնվում ենք զանգվածային ոչնչացման շեմին, իսկ դուք խոսում եք միայն փողի մասին և անվերջանալի տնտեսական աճի մասին հեքիաթներ պատմում: Ինչպե՛ս եք համարձակվում»,- ելույթում ասել է Գրետա Թունբերգը:
ՄԱԿ-ում Թունբերգի ելույթին հետևել է մոտ 200 երկրների ներկայացուցիչների ելույթները, որոնք խոսել են գլոբալ տաքացման կանխարգելման միջոցների մասին:
Գագաթնաժողովին կարճ ժամանակով ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: