Թուրքիայի հարավում Անթալիա նահանգում նախօրեին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում տուժել է Ռուսաստանի 15 քաղաքացի։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցչին։
Աղբյուրի հաղորդմամբ վթարը տեղի է ունեցել Ակսուի շրջանում Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում օդանավակայան զբոսաշրջիկների տեղափոխման ժամանակ։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ութ մարդ գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն ստացված վնասվածքները թույլ են տալիս եզրակացել, որ վաղը նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից։ Վթարի պահին ավտոբուսում եղել է ՌԴ 22 քաղաքացի։