«Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև ոչ մի մակարդակի բանակցություններ չեն լինի ։ Նման շփումների անցկացումը կնշանակի Իրանի վրա ճնշման ամերիկյան քաղաքականության հաջողությունը»,-ասել է Այաթոլլան Ալի Խամենեիին:
«Եթե ԱՄՆ-ն հրաժարվի իր խոսքերից և վերադառնա միջուկային գործարքին, ապա Իրանը կարող է երկխոսության գնալ նրա հետ։ Հակառակ դեպքում՝ ոչ մի բանակցությունների մասին խոսք լինել չի կարող ո՛չ Նյու Յորքում, ոչ էլ Իրանի որևէ այլ վայրում», – նշել է Իրանի գերագույն առաջնորդը:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի ծրագրում սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: