Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Մոջթաբա Զոնուրն այսօր հայտարարել է, որ Եվրոպան համաձայնել է 15 մլրդ դոլար ներդնել Իրանի հետ INSTEX հաշվարկների մեխանիզմում, հաղորդում Է Tasnim գործակալությունը։
Նշված գումարը, որը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպացի մասնակիցներն առանձին հավասար մասերով կներդնեն 5 մլրդ դոլարի չափով։ Այն նախատեսվում է օգտագործել իրանական նավթի նախնական վաճառքի ապահովման համար:
Զոնուրը նշում է, որ Իրանին այդ գումարը թույլ կտա լուծել բոլոր այն տնտեսական խնդիրները, որոնց բախվում է իրանական նավթի վաճառքի ոլորտում: Այս տարի գործարկված INSTEX մեխանիզմը ԳՀՀԾ-ի եվրոպական մասնակիցների ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև գործիք է ամերիկյան պատժամիջոցների ռեժիմի պայմաններում՝ ստեղծված առևտրային հարաբերությունների ապահովման նպատակով:
Ավելի վաղ ՝ սեպտեմբերի 4-ին, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԳՀՀԾ-ի կատարմանը Թեհրանի վերադարձի պայման էր սահմանել․ կամ եվրոպական երկրների կողմից 15 մլրդ դոլարի ծավալով իրանական նավթի գնումը, կամ համարժեք գումարի տրամադրումը նավթային մատակարարումների ապահովվմանն ուղղված վարկային գծի տեսքով: Այսպիսով, Իրանի և ԵՄ-ի միջև կայացած ԳՀՀԾ-ի կատարմանը վերադառնալու շուրջ բանակցությունների արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպացի մասնակիցները համաձայնել են կատարել Թեհրանի պայմանը: