Գերմանական Համբուրգ քաղաքում սեպտեմբերի 14-ին Hafencity կոչվող նավահանգստային թաղամասում բացվել է թանգարան ՝ նվիրված գերմանացի հայտնի հեքիաթագիրներ Յակոբ և Վիլհելմ Գրիմի ստեղծագործություններին:
« Märchenwelten-Es ist einmal… » անունով ցուցադրությունը անցկացվում է ցուցահանդեսային հատուկ համալիրում։
Ցուցահանդեսի առանձնահատկություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր այցելու իր հեքիաթային ճանապարհորդությունից առաջ ընտրում է վիրտուալ ուղեկցորդ ՝ հեքիաթային կերպարի տեսքով։ Այնուհետև հյուրերին սպասում է գլուխկոտրուկ, միայն դրանից հետո նրանք հնարավորություն կստանան անցնել հաջորդ փուլ՝ դեպի « գանձարան » (Schatzkammer)։
Այս բաժնում ներկայացված են Գրիմ եղբայրների մասին պատմող ցուցանմուշներ։