Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվել է 223 զինծառայողների սանկցավորված ձերբակալություն: Այդ զինվորականները իշխանությունների կողմից մեղադրվում են Թուրքիայի տարածքում արգելված և ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ առնչություն ունենալու մեջ։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ձերբակալության օրդեր է տրվել ողջ երկրի տարածքով մոտ 50 շրջաններում, իշխանությունների թիրախում են հայտնվել թուրքական ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերի զինծառայողներ: Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում զինված ուժերի մի խումբ զինվորների և սպաների կողմից հեղաշրջման փորձ էր կատարվել: Հեղաշրջման կազմակերպման մեջ Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը FETO կազմակերպության ղեկավար և կրոնական քարոզիչ: Այժմ նա գտնվում է ԱՄՆ-ում:
2016 ֊ից սկսած թուրքական իշխանությունները ժամանակ առ ժամանակ իրականացնում են ձերբակալություններ զինվորական շրջանակներում, ովքեր իշխանությունների կարծիքով հավանական կապի մեջ են գյուլենականների հետ: