Ուկրաինայի Կրթության և Գիտության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ուկրաինական 24-րդ փորձախումբը, որ ուղևորվել էր Անտարկտիդա, հայտնաբերել է կորած քարանձավ։
Փորձախմբի ղեկավարն ասում է, որ քարանձավի մուտքը հայտնաբերելը դժվար էր, որովհետև, ըստ երևույթին, տարիներ առաջ օվկիանոսային ջրերի հետ բախման արդյունքում այն փակվել է։ Սակայն, ի վերջո հնարավոր է դարձել ներս մտնել։
Քարանձում հայտնաբերվել է մեկ սառած գետ և երկու սառցե լճեր։ Այս ամենի հետ մեկտեղ հայտնաբերվել է նաև թռչնի փետուր, որն, ինչպես վստահեցնում են փորձախմբի անդամները, պինգվինի փետուր չէ։ Հայտնաբերված նմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության։