РИА Новости-ն փոխանցում է Франс Пресс գործակալության հայտարարությունը, ըստ որի, այն դանակը, որով 2018 թվականին հարվածել էին Բրազիլիայի նախագահին, կդառնա ոստիկանական թանգարանի ցուցանմուշ։
Դատարանը որոշում է կայացրել, որ պետք է բավարարի Դաշնային ոստիկանության պահանջը՝ շուրջ 30 սմ կտրող հատվածով դանակը Բրազիլիայի ոստիկանության ազգային ակադեմիայի թանգարանին հանձնելու հետ կապված։
Նշենք, որ նախագահը վիրավորվել էր 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ժուիս Դի Ֆորա քաղաքում ընթացող միտինգների ժամանակ՝ նախագահական նոր ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Դրանից հետո վերջինս տարել է մի քանի բարդ վիրահատություններ։