Բրիտանացի լեռնագնաց Ջեսի Դավթոնը, ով տառապում է տեսողական հիվանդությամբ, հաղթահարել է 137 մետր բարձրությունը՝ միայնակ մագլցելով Շոտլանդիայի ամենահայտնի ժայռերից մեկը։ Լեռնագնացը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը համարժեք է կուրությանը։ Վերջինս թույլ լուսավորության դեպքում ոչինչ չի տեսնում, իսկ սովորական պայմաններում՝ աննշան ուրվագծեր։ Սակայն սա չի խանգարել լեռնագնացին վարել ակտիվ կյանք։ Իր առաջին բարձրությունը նա հաղթահարել է երկու տարեկան հասակում՝ հոր հետ միասին, ով ևս լեռնագնաց է։
Ջեսին միայնակ մագլցել է ժայռը՝ չօգտվելով պարաններից, այլ հատուկ լեռնագնացության համար նախատեսված հարմարանքների շնորհիվ։ Ջեսին ինքն է որոշել բոլոր ստրատեգիական կետերը, որը հեշտացրել է նրա գործը՝ բարձրությունը նվաճելու հարցում։ Փաստացի վերջինս այս ռեկորդը սահմանել է ինքնուրույն՝ անկախ այն փաստից, որ չի տեսնում։
The Old Man of Hoy անունն ունեցող ժայռն առաջին անգամ մագլցել են երեք լեռնագնացներ, ովքեր սակայն օգտվել են պաշտպանիչ պարաններից՝ ի տարբերություն Ջեսիի։
Ընդունենք, որ սա կամքի դրսևորման հիանալի ձև է և ապացույց, որ անհաղթահարելի գագաթներ չկան, եթե մարդն ունի ցանկություն։