Թուրքական ռազմական ավիացիան ուրբաթ 42 անգամ խախտել է հունական օդային տարածքը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
Բերված տվյալների համաձայն՝ «13 թուրքական ռազմական ինքնաթիռներ, ընդհանուր առմամբ, 42 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածք»։ «Մասնավորապես, F-16 կործանիչների հինգ զույգ, որոնցից երկուսը սպառազինություն են ունեցել, CN-235 ռադիոէլեկտրոնային պայքարի երկու ինքնաթիռներ եւ մեկ անօդաչու թռչող սարք կատարել են Ազգային օդային տարածքի 42 խախտում եւ Աթենքի թռիչքային տեղեկատվության շրջանի (Athens Flight Information Region, FIR) 10 խախտում», – նշել են գլխավոր շտաբում: Ընդ որում, CN-235 ինքնաթիռներին բաժին է ընկել օդային տարածքի 42 խախտումներից 30-ը ։
Թուրքական կործանիչների որսալու համար բարձրացել են հունական ռազմական օդանավերը, որոնք միջազգային պրակտիկային համապատասխան ստիպել են խախտողներին լքել Հունաստանի օդային տարածքը, ընդգծել է գլխավոր շտաբը: