Վտանգավոր Դորիան փոթորիկն արդեն հասցրել է ավերածություններ իրականացնել Բահամներում և ԱՄՆ-ում, արդեն հասել է Կանադա և շարժվում է 150 կմ ժամ արագությամբ։ Կանադայի իշխանություններն ափամերձ հատվածներում պաշտպանական պատրաստություններ են տեսել և զգուշացրել են բնակիչներին պահպանել զգոնություն։
Nova Scotia Power-ը հայտնում է, որ շուրջ 330 հզ մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Նշենք, որ վիրավորների վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան։ Ըստ վերջին տվյալների՝ փոթորիկը հասել է Շոտլանդիա և արքայազն Էդուարդի կղզի։