Հունաստանի խորհրդարանը հաստատել է 2022 թվականի պետական բյուջեն, որը նախատեսում է պաշտպանության ծախսերի աճ: Խոսքը տարեկան մինչև 6,39 մլրդ եվրոյի մասին է: Այս մասին հայտնում է TACC-ը:
142 ընդդիմադիր պատգամավոր դեմ է եղել այս որոշմանը: Խորհրդարանում իր ելույթում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտնել է, որ պաշտպանական գերատեսչության բյուջեն 2020 թ. 3,35 մլրդ եվրոյից 2021-ին աճել ու հյասել է մինչև 5,44 մլրդ եվրո: 2022 թվականին այն նախատեսվում է ավելացնել ու հասնցնել մինչև 6,39 մլրդ եվրոյի:
Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա, ինչպես ասել է Պաշտպանության նախարարը, 2022 թվականին դրանց ձեռքբերման բյուջեն ավելացել է 856 մլն եվրոյով, ինչը 34 տոկոսով ավելի է 2021 թվականին հատկացումներից: Պանայոտոպուլոսն ընդգծել է, որ դա ոչ թե Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազք է, այլ ճանապարհային քարտեզ՝ լրացնելու անցած տարիներին կուտակված բացերը: