Վրաստանի խորհրդարանն երկրի վարչապետ է ընտրել Ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Խորհրդարանականները հաստատել են երկրի նոր վարչապետի թեկնածությունը, ինչպես նաև նրա կազմած նախարների կազմը և կառավարական ծրագիրը:
Նոր վարչապետին վրացական խորհրդարանում աջակցություն են հայտնել 150 պատգամավորներից 98-ը: Նշենք, որ Գեորգի Գախարիան 2012-ից թ ի վեր արդեն հինգերորդ վարչապետն է։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական էր տվել սեպտեմբերի 2-ին:
Գիորգի Գախարիա – Վրաստանի վարչապետ,
– Մայա Ցխիտիշվիլի – տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար
– Նաթիա Թուրնավա – էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար
– Դավիթ Զալկալիանի – ԱԳ նախարար
– Իվանէ Մաճավարիանի – ֆինանսների նախարար
– Միխեիլ Բատիաշվիլի – կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
– Լեվան Դավիթաշվիլի – շրջակա միջավայրի պաշտպանություն և գյուղատնտեսություն նախարար
– Եկատերինա Տիկարաձե – բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար
– Վախտանգ Գոմելաուրի – ՆԳ նախարար
– Իրակլի Ղարիբաշվիլի – պաշտպանության նախարար
– Թեա Ծուլուկիանի – արդարադատության նախարար
– Քեթեվան Ցիխելաշվիլի – հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար