Թուրքական լիրան դեկտեմբերի 20-ին կրկին թարմացրել է պատմական մինիմումը: Այս մասին հաղորդում է Коммерсантъ-ը։
Պարբերականի տվյալներով՝ արժույթն էժանացել է գրեթե 10 տոկոսով և արժեզրկվել է մինչեւ 18 լիրա մեկ դոլարի դիմաց: Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան էժանացել է մոտ 50 տոկոսով։
Նշվում է, որ Թուրքիայի արժույթը կրկին սկսել է էժանանալ Ազգային կենտրոնական բանկի որոշումից հետո, որն անցած շաբաթ նվազեցրել է տոկոսադրույքը մինչև 14 տոկոս: Փլուզման պատճառով Ստամբուլի բորսան արդեն մի քանի անգամ դադարեցրել է աշխատանքը։