Ռազմական հետախուզության նախկին ղեկավար գեներալ-մայոր Թամիր Հայմանը հաստատել Է Իսրայելի մասնակցությունը Քասեմ Սուլեյմանիի սպանությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը։
Թամիր Հայմանն այդ մասին ասել է «Մալամ» ամսագրին տված հարցազրույցում, որը հրատարակվում է իսրայելական հետախուզության հիշողության և ժառանգության կենտրոնի կողմից: Սա առաջին դեպքն է, երբ իսրայելցին հաստատել է իր մասնակցությունը Սուլեյմանիի դեմ գործողությանը։
«Սուլեյմանիի սպանությունը մեծ նշանակություն ուներ, քանի որ մեր գլխավոր թշնամին Իրանն է… հազվադեպ կարելի է գտնել կոչումով ինչ — որ մեկին, ով միաժամանակ երկրի օպերատորն է, ստրատեգն ու մարտիկը… մենք կանխել ենք բազմաթիվ եղանակներ, որոնցով նրանք փորձել են զենք ու փող ուղղել, և այդ ամենի նպատակն է խանգարել իրանցիներին հաստատվել Սիրիայում»:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» էլիտար հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին: