Պակիստանը, Իրանը և Թուրքիան դեկտեմբերի 21-ին հայտարարել են Իսլամաբադը, Թեհրանն ու Ստամբուլն իրար կապող երկաթուղային կոնտեյներային ծառայության վերագործարկման մասին, հաղորդում Է Gulf News թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ առաջին բեռնատար կազմը դեկտեմբերի 21-ին իր ճանապարհն է սկսել Պակիստանի մայրաքաղաքից: Պակիստանի Maxtelz Logistics բեռնատար ընկերության ղեկավար Գոար Զիան հայտարարել է, որ երկաթուղային հաղորդակցությունը զգալիորեն կնվազեցնի Պակիստանից Թուրքիա ապրանքների փոխադրման արժեքը, որը ծովով սովորաբար տևում է առնվազն 30 օր:
Նրա խոսքով՝ բեռնատար կազմերի շարժման գործարկումը Պակիստանին տարեկան առնվազն 32 մլն դոլար եկամուտ կբերի։ Երթուղու երկարությունը 6 656 կմ է, իսկ գնացքի անցնելու համար պահանջվում է 12 օրից պակաս։
Գործակալությունը նշում է, որ Իսլամաբադ – Թեհրան – Ստամբուլ երթուղին, որը ստացել է ITI (Islamabad – Tehran – Istanbul) միջանցքի անվանումը, գործարկվել է 2009 թվականին: Մի քանի թեստային առաքումներ են կատարվել, սակայն կանոնավոր ծառայությունը չի հաջողվել, 7 նրա աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ITI միջանցքը կարող է այլընտրանք դառնալ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրի համար: