ТАСС-ի հաղորդմամբ, «Սոյուզմուլտֆիլմ» կինոընկերությունը պատրաստվում է պայմանագիր կնքել չինական մի ընկերության հետ՝ 83 հեղինակային ֆիլմերի ցուցադրման կապակցությամբ։ Համաձայնագիրը ծրագրվում է կնքել սեպտեմբեր ամսին։
Չինական ընկերությունը պարտավորվում է կրկնօրինակել ֆիլմերը՝ դրանք չինարեն թարգմանելով։ Կինոնկարներից շատերը ներկայացված են եղել միջազգային փառատոնների և գրավել են առաջին հորիզոնականներ։
Հոկտեմբերի ամսին «Սոյուզմուլտֆիլմ» կինոընկերությունը մասնակցելու է Միփքոմ և Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոններին։ Կինոընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք ցանկանում են նոր նախագծերով հանդես գալ և միաժամանակ ընդլայնել համագործակցությունն այլ կինոընկերությունների հետ։ Մասնավորապես արդեն նկարված և չինարեն են թարգմանված «Պռոստոկվաշինա» մուլտֆիլմի սերիաներ։ Մինչև մյուս տարվա մարտ նախատեսվում է նկարահանել 2 -րդ եթերաշրջանը, որն իր մեջ ներառում է ևս 30 սերիա։