Ապշեցուցիչ է, որ առաջին անգամ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կառուցողական արտահայտություններ են փոխանակել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
Այս մասին իր բլոգում գրել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել միջնորդական ջանքերի շնորհիվ և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ, ինչը ցույց է տվել Եվրամիության պատրաստակամությունը ավելի ակտիվ դեր խաղալ Հարավային Կովկասում հակամարտության լուծման ջանքերում: