Ice Link ոսկերչական ընկերությունը հայկական տառերով զարդեր է պատրաստել Քիմ Քարդաշյանի և նրա երեխաների համար։ Այս մասին Քարդաշյանը հայտնել է իր Instagram-ում՝ ցուցադրելով զարդեր, այդ թվում՝ ականջօղեր, թևնոցներ և Քիմի և նրա երեխաների հայերեն սկզբնատառերով կախազարդեր։
Նշենք, որ աստղերի շրջանում նորաձև ոսկերչական Ice Link ապրանքանիշը հիմնադրել է ամերիկահայ Էնդի Սոգոյանը Լոս Անջելեսում 2003 թվականին։ Նա իր հորեղբոր մոտ ոսկերիչ է աշխատել 70-ականներին և հետագայում կարողացել է ստեղծել իր սեփական ապրանքանիշը։