Կատա Կոլոկ, որը ինդոնեզերեն բառացի նշանակում է «խուլերի խոսակցություն» եզակի ժեստերի լեզու է, որը հաղորդակցման հիմնական միջոցն է հանդիսանում ողջ մոլորակի ընդամենը 44 մարդու համար:
Մոտ վեց սերունդ ի վեր Բենգալայի բնակչության մեծ մասը խուլ է ծնվում, որը տեղացիները կապում էին անեծքի հետ, սակայն գիտնականները վերջին շրջանում երևույթը կապում են ռեցեսիվ գենի հետ (հայտնի DFNB3 անվամբ), որի արդյունքում այս համայնքում ավելի քան 50 երեխա վերջին տասնամյակների ընթացքում խուլ է ծնվել:
Կատա Կոլոկ ժեստերի լեզուն զարգացել է ինքնըստինքյան և այն մշտապես զարգանում է` ի շնորհիվ գյուղի ժեստերի լեզվով հաղորդակցվող մեծ երևակայության տեր և շաղակրատ մարդկանց: