Սալվադոր Դալիի զվարճալի ու տարօրինակ հավաքածուն հանրահայտ սյուռեալիստի գլխավոր ձեռագրին է: Դալին նախևառաջ հայտնի է իր արտասովոր նկարներով` հալող ժամացույցներ, և էքսցենտրիկ կենսակերպով: Նա ուներ վառ երևակայություն. խոշոր ձվերով հիասքանչ վառ կարմիր ամրոցը պատկերում է հայտնի նկարչի բարդ ու խճճված նկարագիրը:
Թանգարանը տեղակայված է Ֆրանսիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Ֆիգերես քաղաքում` էքսցենտրիկ իսպանացու հայրենի քաղաքի տեղական մանկական կինոթատրոնում: 1930-ականների վերջին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, թատրոնը ավերակների վերածվեց, սակայն Դալին 1960-ականներին քաղաքի հետ միասին նախագիծ կազմեց՝ վերակառուցելու թատրոնը` դարձնելով այն մի մեծ տաճար, որտեղ կցուցադրվեն Դալիի գործերը:
Նա նախկին թատրոնում ցուցադրության դրեց իր մի քանի եզակի գործեր. նկարներ, որոնք, կարելի է դիտարկել տարբեր գեղարվեստական տեսանկյուններից: Այդ նկարների շարքին են պատկանում «Լինքոլնը Դալիի տեսլականով», և այլք, որոնք միայն թաքնված հայելիների միջոցով են երևում: Դալին կարողացավ նախագծել իր՝ իսկապես սեփական թանգարանը:
Սյուրռեալիստական զվարճանքի թանգարանն իր դռները հանրության առջև բացեց 1974 թվականին:
Ֆիգերեսի թանգարան-թատրոն կարելի է հասնել Բարսելոնայից գնացքով մոտավորապես մեկ ժամվա ընթացքում: