Ամերիկյան Apple ընկերությունը հայտնեց, որ iPhone շարքի նոր մոդելները կներկայացվեն սովորական համարակալմամբ:
Նրանցից մեկը կկոչվի iPhone 11, իսկ հռոմեական թվանշաններ այս անգամ տեխնոլոգիական հսկան չի օգտագործի:
iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնները կներառեն մի շարք գաջեթներ, իսկ առավել բյուջետային մոդելը կստանա iPhone 11 անվանումը:
Դիզայնն արդեն պարզ է: Յուրաքանչյուր մոդել համալրված կլինի տեսախցիկի համար նախատեսված քառակուսի կտրվածքով:
Շնորհանդեսը կայանա սեպտեմբերի սկզբին, իսկ այն ձեռք բերելու հնարավորություն երկրպագուները կունենան սեպտեմբերի 20-ից: