Փոխադրամիջոցը շրջվել է Դար-էս-Սալաամ քաղաքից 175 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մորոգորո բնակավայրի ճանապարհին: Այս մասին հայտնում է Մորոգորոյի տարածաշրջանային հանձնակատար Կեբվե Ստիվենը:
Ականատեսներից մեկն ասել է, որ բեռնատարը ընթանում էր մեծ արագությամբ և փորձում էր խուսափել Մսամվու ավտոբուսի կանգառի մոտակա գլխավոր ճանապարհով մոտոցիկլետավարին: Ըստ երևութին, վարորդը կորցրել է կառավարումը և բեռնատարը կողաշրջվել է:
Նշենք, որ նշյալ ավտոբուսի կանգառը Տանզանիայի այլ մասեր ճանապարհորդող ուղևորների համար ծառայում է որպես գլխավոր հանգույց, ինչպես նաև տարածված տարածաշրջանում տարածված բոդա-բոդաների` մոտոցիկլետ տաքսիների հավաքատեղի է:
«Մենք պարզապես պայթյուն լսեցինք, իսկ հետո մոտոցիկլետները ընկնում էին այս ու այն կողմ»,- ասաց ականատեսներից մեկը` Համզա Ջոնսը:
«Ես այնտեղ ընկա, որովհետև բոլորը փորձում էին վազել և այդ պատճառով հրում էին միմյանց» ,-հավելեց նա:
Աբբասը նշեց, որ իշխանությունների կարծիքով մահացած մարդկանց շարքում մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր փորձում էին բեռնատարից վառելիք հավաքել:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8:30-ին:
Երկրի ամենաբազմամարդ քաղաք ու նախկին մայրաքաղաք Դար-Էս Սալամի հետ Մորոգորոն կապող ճանապարհը Տանզանիայի առանցքային տրանսպորտային մայրուղիներից մեկն է, որով իրականացվում են ցամաքից դեպի ափ և ափից դեպի ցամաք ապրանքների ներմուծումն ու արտահանումը: