Յուրաքանչյուր երկրում կան մշակութային առանձնահատկություններ:
Բայց որքան շատ է տարբերվում մեր մտածելակերպը, այնքան տարօրինակ ու անհասկանալի են թվում ուրիշների ավանդույթները, ճաշակը և նորաձևությունը: Չինաստանն այն պետություններից մեկն է, որտեղ հնարավոր է ցնցումների մեջ ընկնել տեղական սովորույթներից:
Տղամարդկանց երկար եղունգներ
Մեզ համար տարօրինակ է թվում, որ որոշ չինացի տղամարդիկ գերադասում են երկար եղունգներ ունենալ: Չինաստանում դարեր շարունակ դրանք հարստության խորհրդանիշ են եղել: Միայն հարուստ մարդիկ, ովքեր զբաղվում էին մտավոր աշխատանքով, կարող էին իրենց թույլ տալ ունենալ երկար եղունգներ, իսկ կարճերը վկայում էին չքավորության մասին: Այսօր որոշ տղամարդիկ երկարացնում են դրանք բոլոր մատների վրա, իսկ մյուսները` միայն մեկի՝ հաջողություն ունենալու համար:
Կրծքի կաթի վաճառք միլիոնատերերին
Չինաստանում ընդունված չէ երեխաներին կրծքով կերակրելը։ Չինացի մայրերը կարծում են, որ դա վնասակար է առողջությանը։ Այդ պատճառով կանայք վաճառում են կրծքի կաթը տարբեր հարթակներում, իսկ գնորդները դառնում են միլիոնատերերը, որոնք ավելացնում են այն իրենց սննդակարգին։ Այս ծառայությունը էժան համարվել չի կարող։ Այն արժե ամսեկան 5000 դոլար։
Լող ջրիմուռների մեջ
Ամռան սկզբից Ցինդաո քաղաքի ամբողջ ափամերձ հատվածը ծածկված է կանաչ ջրիմուռներով: Տեղական իշխանությունները ամեն տարի փորձում են պայքարել դրանց դեմ, բայց մինչ այժմ հաջողություններ չեն գրանցվել: Սակայն չինացիների համար սա խոչընդոտ չէ, փախչելով շոգից, նրանք դեմ չեն կանաչ ջրում լողալուն: