Մուլտֆիլմերի և ֆիլմերի մի քանի մտացածին կերպարներ կերտված են իրական մարդկանցից։ Երբեմն սցենարիստները վերցրել են միայն արտաքինը, մյուս դեպքերում կերպարները վերցնում են բնավորության գծերը՝ ներկայացնելով անհատին։
1․ Հարլի Քուին- Արլեն Սորկին
Սուպեր չարագործ Հարլի Քուինը դերասանուհի Արլեն Սորկինի պատճեն է։
Նա նկարահանվել է հեռուստաշոուներում, պարել է կաբարեում և հյուրընկալվել հեռուստատեսային շոուներում։ Մահապարտների խումբը ֆիլմում հարլին հորինվել է որպեսզի փակի սցենարային «փոսը»։ Այդ եղանակով էլ ֆիլմում հայտնվել է ծաղրածու աղջիկը։
Ֆիլմի հեղինակները որոշել են որ Հարլին պետք է լինի հենց այդպիսին՝ բարեկազմ, ուրախ և մի փոքր դուրս վերահսկողությունից: Ի դեպ, մուլտֆիլմերում և տեսախաղերում Հարլի Քուինը խոսում է Արլեն Սորկինի ձայնով:
2․ Բիֆ Թաննեն- Դոնալդ Թրամփ
«Հետ դեպի ապագան» ֆիլմը նկարահանվել է 30 տարի առաջ և այդ ժամանակ ոչ-ոք չէր մտածում, որ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ նախագահ։ Սակայն դեռ այդ ժամանակ էլ նա հայտնի գործարար էր, ում պատկանում էին շինարարական ձեռնարկություններ և «Միսս տիեզերք» գեղեցկության ցուցահանդեսի իրավունքները:
Ծեր չարագործ Բիֆ Թանենի կերպարի մեջ նշմարվում է Թրամփի կյանքի շատ հատկություններ և հանգամանքներ: Վարսահարդարումը , Թրամփի աշտարակը և մեծ ճանապարհով ապրելու ցանկությունը:
3․ Sonic- Մայքլ Ջեքսոն- Բիլլ Քլինթոն
90-ականների սկզբին ճապոնական Sega ընկերությունը որոշեց մուտք գործել համաշխարհային շուկա Sonic the Hedgehog խաղով: Հերոսին հանրաճանաչ դարձնելու համար դիզայներները որոշել են նրա պատկերով մարմնավորել աշխարհի ամենաառաջադեմ մարդկանց՝ Մայքլ Ջեքսոնին և Բիլլ Քլինթոնին։
Համակարգչային ոզնիի կոշիկները կերտվեցին Մայքլ Ջեքսոնի հոլովակից և խոստումնալից երիտասարդ քաղաքական գործիչ Քլինթոնի ժպիտից: Սկզբում խաղի ստեղծողները ցանկանում էին զուգընկեր նվիրել Sonic- ին, որը նման կլիներ փոփ-աստղ Մադոննային, բայց ավելի ուշ նրանք հրաժարվեցին այս գաղափարից։
4․ Ռոկի Բալբոա- Չակ Ուեպներ
Սիլվեսթեր Ստալոնեն գրեց կլասիկ «Ռոկկի» ֆիլմի սցենարը և հենց ինքն էլ մարմնավորեց գլխավոր դերը։ Պատմվածքում անհաջողակ բռնցքամարտիկ Ռոկի Բալբոան կարողանում է հաղթահարել դժվարությունները շնորհիվ կամքի ուժի և սիրո:
Ֆիլմի ոգեշնչման աղբյուր Չակ Ուեփները ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, որը հայտնի էր դարձել Մոհամմեդ Ալիի հետ մենամարտի շնորհիվ: Ուեփները 15 ռաունդ է անցկացրել և նոկաուտի ենթարկել Ալիին:
Շուկայի հնարքներ, որոնց դեմ անզոր են անգամ ամենատնտեսողները