ԱՄՆ-ի վարչակազմում հաստատել են, որ պատրաստ են հունվարի 10-ին անվտանգության երաշխիքների թեմայով խորհրդակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, հաղորդում է CNN-ը:
«ԱՄՆ – ն սպասում է ՌԴ-ի հետ հունվարի 10-ին ռազմավարական անվտանգության թեմայով բանակցություններ վարելուն», – ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
«Բանակցություններում Ռուսաստանը կարող է իր մտավախությունները հայտնել։ Մենք, մեր հերթին, կկարողանանք անհանգստություն հայտնել Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ։ Ընդ որում, մենք հավատարիմ ենք լինելու այն սկզբունքին, համաձայն որի մեր դաշնակիցներին ու գործընկերներին վերաբերող որոշումները չեն կարող ընդունվել առանց այդ նույն դաշնակիցների ու գործընկերների մասնակցության», – նշվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում կանխատեսում են, որ «կլինեն թեմաներ, որոնց շուրջ մենք կարող ենք առաջընթացի հասնել, ինչպես նաեւ թեմաներ, որոնց շուրջ մեր միջեւ տարաձայնություններ կլինեն: Դա է դիվանագիտությունը», – նշում են Խորհրդում։