Չինաստանը ռոբոտացված սպառազինություն է տեղակայել Տիբեթում՝ Հնդկաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է Daily Mail թերթը։
ՉԺՀ-ի իշխանությունները որոշում են ընդունել Հնդկաստանի հետ սահմանի մոտ ռոբոտացված մարտական կայաններ տեղակայել այն զինծառայողների աջակցության համար, որոնք բարդություն են զգում Հիմալայներում ցածր ջերմաստիճանի պատճառով:
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը Հիմալայ է ուղարկել Sharp Claw-ի 88 անօդաչու շարժական գնդացիրային կայանքներ և Mule-200-ի մատակարարման շուրջ 120 անօդաչու տրանսպորտային միջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են նաև սպառազինություն կրել:
2020թ. մայիսին երկու երկրների սահմանի Լադակհ լեռնային շրջանում կոնֆլիկտ էր ծագել, որի հետևանքով բախումներ էին տեղի ունեցել և երկու կողմերից էլ զոհեր էին եղել: Հնդկաստանն ու Չինաստանը ծանր հրետանի, տանկեր ու ավիացիա են տեղափոխել այդ շրջան։ Փետրվարին ռազմական և դիվանագիտական մակարդակներում բանակցություններից հետո Պեկինը և Դելին սկսել են սահմանի գծից զորքերի փոխադարձ դուրսբերումը, որը դեռևս չի ավարտվել: