ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«2022 թվականի հունվարի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսային բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ», – ասել է նա:
Զայնետդինովի խոսքով՝ զրույցի ընթացքում Բելառուսի նախագահը հայտնել է Ղազախստանին լիակատար աջակցության մասին: «Ղազախական պետության ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը ճգնաժամի հաղթահարման և ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ուղղությամբ օգնություն ցուցաբերելու համար», – նշել է նա:
Ինչպես ճշտել Է կազմակերպության մամուլի քարտուղարը, երեք երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և Հավաքական անվտանգության խորհրդի՝ երկրում իրադրությունը կարգավորելու համար Հանրապետություն ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման իրականացման ընթացքը: