Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ, հաղորդում է «Anadolu»-ն:
Գործակալության տեղեկություններով՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ զրույցում Էրդողանը նշել է, որ Անկարայում ուշադիր հետևում են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և համերաշխ են նրա հետ:
«Թուրքական պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Ղազախստանի նոր կառավարությունը շուտով կձևավորվի և երկրում իրադրության կապաէսկալացվի», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ թյուրքական պետությունների կազմակերպությունը հայտարարել էր Ղազախստանի հետ համերաշխության մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել երկրի ժողովրդին ու կառավարությանը։
«Վերջին իրադարձությունների լույսի ներքո ընդգծում ենք Ղազախստանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Հստակ համերաշխություն ենք հայտնում կազմակերպության անդամ երկրի՝ Ղազախստանի հետ», – ասվում էր կազմակերպության հայտարարության մեջ։
Նշվում էր, որ կազմակերպության անդամ երկրներն ամբողջությամբ ապավինում են ղազախ ժողովրդի խոհեմությանը, վստահություն են հայտնել այդ երկրում իրավիճակի շուտափույթ կարգավորման հարցում: