Ղազախստանի Ակտաուի բնակիչները սկսում են բողոքել ցուցարարների դեմ։ Քաղաքացիները փողոցներից դուրս քշում ցուցարարներին։ Տեղի բնակիչները բողոքում են, որ անկարգությունների պատճառով չեն կարողանում հասնել արվարձաններր՝ իրենց հարազատներին։ Մարդիկ ժողովրդական խմբեր են ձեւավորում, որպեսզի ինքնուրույն հետևեն փողոցներում կարգուկանոնին, փոխանցում է lada kz-ն։
«Մենք դեմ ենք խուլիգաններին և կողոպտիչներին։ Մեզ պետք է խաղաղություն և հանգստություն» , -խոստովանում են ակտիվիստները ։
«Մանգիստաու Արենա» մարզահամալիրի մոտակայքում վերջիններս նույնիսկ վրան են տեղադրել, որտեղ կերակրում են զինծառայողներին։«Նաև հետևում ենք կարգուկանոնին ՝ խուլիգանություն թույլ չտալու համար։ Առավոտյան հեռանում ենք։ Հերթապահում ենք »,- պատմում են բնակիչները ։