Թուրքիայի հարավ-արևելքում հունվարի 8-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 թուրք զինծառայող է զոհվել։
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով հանրապետության ազգային պաշտպանության նախարարությանը։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ զինվորականները զոհվել են Շանլիուրֆա նահանգի Ակչակալե շրջանում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով:
Գործակալությունը նշում է, որ Sabah թերթի տվյալներով, վիրավորվել է նաեւ Թուրքիայի ԶՈւ մեկ զինվորական, նա տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Պարբերականը պնդում է, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները: