Ղազախստանի առողջապահության նախարարությունը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ երկրում անկարգությունների զոհ է դարձել 164 մարդ, հաղորդում է «Интерфакс»-ը:
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, հանրապետության օպերատիվ շտաբն իր Telegram-ալիքում զոհվածների թվի մասին էր հայտնել: Գործակալությունը նշում է, որ հաղորդագրությունն արդեն ջնջվել է։
Սկզբում շտաբի հաղորդագրության մեջ ասվում էր, որ Ալմաթիում զոհվել է 103 մարդ, Կիզիլորդայի մարզում՝ 21, Ժամբիլի մարզում՝ 10, Ալմաթիի մարզում՝ 8 մարդ:
Հաղորդվում է, որ զոհերի թվում կան անչափահասներ։ Մանկական օմբուդսմեն Արուժան Սայինը հայտնել Է Ալմաթիում անկարգությունների ժամանակ 4-ամյա աղջկա և 11-ամյա տղայի մահվան մասին: