ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել:
Մի շարք այլ հարցերի շարքում Քալընը և Սալիվանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։