Մահացել է Եվրախորհրդարանի գործող նախագահ Դեյվիդ Սասոլին։ Նա 65 տարեկան էր։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլյոյի հայտարարությունը։
Երկուշաբթի Սասոլին Իտալիայում հոսպիտալացվել էր իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ծանր բարդությունների պատճառով։ Ինչպես ճշտել Է ANSA գործակալությունը, Եվրախորհրդարանի ղեկավարի մասնակցությամբ նախատեսված բոլոր միջոցառումները չեղյալ են հայտարարվել։ 2021-ի դեկտեմբերին նախկին լրագրող, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ 65-ամյա Սասոլին հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը ԵԽ-ի խոսնակի պաշտոնում վերընտրվելու համար։ Նրա մանդատի ժամկետը լրանում էր հունվարին։