ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատարությունը Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակում է խաղաղապահների կողմից պահպանվող օբյեկտները իրավապահներին փոխանցելու ծրագիրը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Ներկայում ՀԱՊԿ – ի Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակում խաղաղապահների կողմից պահպանվող օբյեկտները երկրի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ», – Սերդյուկովի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Նա ընդգծել է, որ իրենց առաջ դրված խնդիրների կատարումից հետո ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ղազախական կողմի հետ փոխգործակցությամբ կազմակերպում են խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների մշտական տեղակայման վայրեր: