Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է, որ անկարգությունները երկրում «ահաբեկչական հարձակում» են՝ հայտարարելով դրա շահառուներին գտնելու կարևորության մասին:
Նրա խոսքով՝ Ղազախստանի վրա հարձակման պլանավորումը սկսվել է մի քանի տարի առաջ, և 2020 թվականին Ժամբիլի մարզում բռնկված էթնիկ կոնֆլիկտն այդ ծրագրի մի մասն է, իսկ գազի գնի բարձրացումը առիթ է դարձել՝ օգտվելու քաղաքացիների դժգոհությունից:
Տոկաևը պետությանը մեղադրել է նաև Ազգային անվտանգության կոմիտեի որոշ պաշտոնատար անձանց անհավատարմության մեջ:
Նա ընդգծել է, որ Ազգային անվտանգության ամբողջ համակարգը արմատական վերակազմավորում է պահանջում։
Այսօր Ղազախստանում ոստիկանության կողմից ձերբակալվածների թիվը հասել է 9,9 հազարի։