ՀԱՊԿ խաղաղապահների հայկական զորախումբը Ղազախստանում պահպանում է Ալմաթիի հացի արտադրամասը։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է RT-ի ավագ թղթակից Մուրադ Հաջիևը։
«Իրականում օբյեկտը կրիտիկական է, և այնտեղ թխում են Ալմաթիի ողջ հացը։ Հաց և ոչ միայն, նաև քաղցրավենիք և այլն։ Անկարգությունների պատճառով աշխատակիցներին հրահանգվել է թաքնվել տանը, և քաղաքում ակնկալում էր հացի դեֆիցիտ, սակայն իրավիճակը կայունացել է», – գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ առաքելության շրջանակներում Ղազախստան է ուղարկել 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնելու է ռազմավարական նշանակության շենքերի եւ ենթակառուցվածքների պահպանման գործառույթներ: